13.06.2012|
00:10
Հունիսի 12-ին Իսրայելի Կնեսետը հատուկ նիստում քննարկել է 1915 թ. հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «The Times of Israel»-ը հաղորդում է, որ Իսրայելի խորհրդարանը նախկինում խուսանավում էր հայերի ցեղասպանության վերաբերյալ հրապարակային քննարկումներից` չցանկանալով պրոբլեմներ ունենալ Թուրքիայի հետ, որը հրեական պետության շատ քիչ դաշնակիցներից է Իսրայելի նկատմամբ թշանամաբար տրամադրված Մերձավոր Արևելքում: